ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թուրքական 5–րդ շարասյուն. Անդրանիկ Թևանյան

Թուրքական 5–րդ շարասյուն. Անդրանիկ Թևանյան
09.10.2022 | 09:27

Լինել ազգանունով հայ և ՀՀ քաղաքացի ու երազել Ռուսաստանի պարտությունը պատերազմում, ցանկանալ Իրանում ներքաղաքական լարվածություն, նշանակում է ցանկանալ ու երազել Հայաստանի ու Արցախի կործանումը։


Նրանք, ովքեր այս ամենը չեն հասկանում, անմեղսունակ են։ Իսկ նրանք, ովքեր այս ամենը շատ լավ հասկանում են, բայց շարունակում են Ռուսաստանի պարտությունն ու Իրանի ներքին բախումները ցանկանալ, նշանակում է դրանք թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են կամ ավելի կոնկրետ՝ դավաճաններ։

Դիտվել է՝ 12183

Մեկնաբանություններ